Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրեց առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

 

Սեպտեմբերի 20-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընրություններ տեղի կունենան Կոտայքի մարզի Աղավնաձոր, Շիրակի մարզի Սալուտ և Տավուշի մարզի Խաշթառակ համայնքներում:

 

ԿԸՀ արտահերթ նիստի ընթացքում Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի 25/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը տրվեց ԲՀԿ-ին, քարտուղարի պաշտոնը՝ ՀԱԿ-ին: Շիրակի մարզի Սալուտ համայնքի 33/1 տեղական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը տրվեց ՀԱԿ-ին, քարտուղարի պաշտոնը՝ ՀՀԿ-ին: Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 40/1 տեղական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը տրվեց ՀՀԿ-ին, քարտուղարի պաշտոնը՝ ԲՀԿ-ին: