Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի թվով 14 համայնքներում 2014 թվականի հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը' Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)' 8-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)' 6-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)' 1-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)' 1-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)' 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)' 1-ական: