Այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովում խմբակցություններ ունեցող քաղաքական ուժերի միջև ավտոմատացված համակարգի միջոցով բաշխեց Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերի համայնքներում նոյեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները:
Ըստ այդմ, ՀՀԿ-ն կունենա 21-ական, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 15-ական, «Հայ ազգային կոնգրես»-ը՝ 4-ական, ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը և «Ժառանգություն»-ը՝ 3-ական նախագահ և քարտուղար:
ԿԸՀ մեկ այլ որոշմամբ սահմանվեց Արարատի մարզի Արարատ քաղաքում և Նշավան գյուղում նոյեմբերի 10-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների ընդհանուր առմամբ 8 ՏԸՀ-ների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը:
Այս երկու համայնքներում ՀՀԿ-ն կունենա 4-ական, ԲՀԿ-ն՝ 3-ական, ՀԱԿ-ը՝ 1-ական նախագահ և քարտուղար: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգություն»-ը նախագահներ և քարտուղարներ չեն ունենա:
«Փաստինֆո»