Թիվ 8 Տարածքային ընտրական հանձնաժողովում գտնվող «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդը հաղորդում է, որ 8/44 տեղամասային ընտրական հանձնաժողովի տեսանյութում տեսանելի չէ քվեատուփը, որտեղ հանվում են հաշվարկվող քվեաթերթիկները: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը թեև փաստել է ընտրախախտման առկայություն, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում խախտումը վերացնելու ուղղությամբ, և ոչ էլ խախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվում հանձնաժողովի կողմից։
#Yerevanvote17 #EVNvote17