Ռուսաստանում մարդու իրավունքների նախկին լիազոր ներկայացուցիչ Էլլա Պամֆիլովան ընտրվել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի նիստից հայտնել Է «ինտերֆաքս»-ի թղթակիցը:

 

 

Պամֆիլովայի ընտրությունը մարտի 28-ին կայացել Է ԿԸՀ-ի նոր կազմի առաջին նիստում: Քվեարկության արդյունքները հրապարակել Է ԿԸՀ-ի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Եվգենի Շեւչենկոն: Պամֆիլովայի օգտին քվեարկել են ԿԸՀ-ի 15 անդամներից 14-ը: Նախագահի պաշտոնի երկրորդ թեկնածուի՝ Սերգեյ Սիրոտկինի օգտվին տրվել Է մեկ ձայն:

 

 

Պամֆիլովան խոստացել Է բարեխղճորեն կատարել իր պարտականությունները: