Ազգային ժողովում մարտի 3-ին գումարվել է գազամատակարարման համակարգն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու անդամները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով էլ ընտրվել է հանձնաժողովի նախագահ: «Հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԲՀԿ խմբ ակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը»,- տեղեկացրեց Դավիթ Հարությունյանը:

 

Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյանը, Խոսրով Հարությունյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Գուրգեն Արսենյանը, «Ժառանգություն»-ից՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, իսկ ՕԵԿ խմբակցությունը կներկայացնի Հովհաննես Մարգարյանը:

 

Փետրվարի 26-ին Ազգային ժողովը կողմ քվեարկեց խորհրդարանում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծին' 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ ձայներով: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 17-ին խմբակցությունների ղեկավարներին խորհրդակցության էր հրավիրել և ՀՀԿ խմբակցության առաջարկը՝ խորհրդարանում գազի հանձնաժողով ստեղծելու մասին: