Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 100-րդ նստաշրջանի շրջանակներում, որին մասնակցում էին Ֆրանկոֆոնիայի 58 անդամ երկրներ, Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը մարտի 29-ին միաձայն ընտրվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի վերաբերյալ փաստաթղթերի կազմման հատուկ հանձնաժողովի նախագահ, այնուհետ նաև՝ Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահ՝ 2 տարի ժամկետով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանկոֆոն տարածքում ճգնաժամային իրավիճակների քննարկումը կազմակերպության չորս մշտական հանձնաժողովների մաս կազմող քաղաքական հանձնաժողովի առաջնային նպատակն է: