Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում առաջին լիագումար նիստի ընթացքում Լիբանանի նախագահ Միշել Աունն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փոխնախագահ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:
Կոտ դ՛Իվուարի, Հաիթիի, Մավրիտանիայի և Վիետնամի ներկայացուցիչները նույնպես ընտրվել են Ֆրանկոֆոնիաւյի գագաթնաժողովի փոխնախագահ:
Նույն նիստի ընթացքում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին: