ՀՀ ԱԺ պատվիրակությունը' ի դեմս պատգամավորներ Մարգարիտ Եսայանի (ՀՀԿ), Մնացական Մնացականյանի (ՀՀԿ) և Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), հուլիսի 4-9-ը Օտտավայում առաջին անգամ մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության խորհրդարանական վեհաժողովին:

 

Հուլիսի 8-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է պատգամավորների հանդիպումը Օտտավայում հայ համայնքի հետ: Պատգամավորները հանգամանալից անդրադարձ են կատարել հայկական պատվիրակության մասնակցությանը խորհրդարանական վեհաժողովին և արդյունքներին, որին հաջորդել է հարց ու պատասխանը:

 

Այնուհետև, պաշտոնական ընդունելության ժամանակ ներկաները հնարավորություն են ունեցան անմիջականորեն շփվելու պատվիրակության անդամների հետ: