Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Միշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար: Այս մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի փակման արարողությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուիզ Միշիկիվաբոն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար է ընտրվել 4 տարով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ կազմակերպության նախորդ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը հաջողությամբ ղեկավարել է կազմակերպությունը՝ մեծ ջանքեր ներդնելով կատարված աշխատանքներում: