«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում ընտրվել են քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղարը և փոխնախագահները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցության լրատվական ծառայությունը հայտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկով, ընտրել է կուսակցության քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար և քաղաքական խորհրդի հինգ փոխնախագահներ։
ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, փոխնախագահներ՝ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը և Արմեն Արզումանյանը։ Միքայել Մելքումյանն ընտրվել է ծրագրային-գաղափարական հարցերով փոխնախագահ, Սերգեյ Բագրատյանը' կուսակցական-կազմակերպչական հարցերով փոխնախագահ, Վարդան Վարդանյանը' տարածքային կառույցների հետ աշխատանքը համակարգող փոխնախագահ, Վահե Էնֆիաջյանը՝ երիտասարդության և կուսակցական կադրային ռեսուրսները համակարգող փոխնախագահ, Արմեն Արզումանյանը՝ արտաքին քաղաքական հարցերով փոխնախագահ: