Հայաստանի Հանրապետության չորս քաղաքացի ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հաղորդում են ներկայացրել, որ Աիդա Հովհաննիսյանն իրենցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի հատկանիշներով: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Աիդա Հովհաննիսյանը խարդախությամբ գումարներ է ստացել ևս 15 անձանցից (ընդհանուր առմամբ' ավելի քան 150 հազար ԱՄՆ դոլար):
Այն անձիք, ովքեր տուժել են Աիդա Հովհաննիսյանի գործունեությունից, կարող են դիմել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: