Վրաստանի ֆինանսների նախարարության Քննչական ծառայությունը հունիսի 30-ին Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային առաջադրել է նոր մեղադրանք' խոշոր չափերի պետական միջոցների վատնում:

 

«Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան, դիտավորյալ կերպով անտեսելով պետական բյուջեն, «Սի Թի Փարկ (C.T. Park) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար լրացուցիչ արտոնություններ սահմանելու մասին' օրենքին չհամապատասխանող հրամանի հիման վրա վատնել է պետական կառույցին պատկանող խոշոր գումար՝ 1 միլիոն 86 հազար 718 լարի (շուրջ 614 հազար դոլար)»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

C.T. Park-ը 2007 թվականից Թբիլիսիում պարկային ծառայությունների մատուցման բացառիկ իրավունք ունեցող ընկերություն է:

 

Ուգուլավային մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ անռանձնապես խոշոր չափերի միջոցների վատնում: Նա չի ձերբակալվել:

 

Ուգուլավան արդեն անցնում է մի քանի քրեական գործերով. նա մեղադրվում է Ազգային շարժման նախընտրական ծախսերի ֆինանսավորման համար հանցավոր սխեմայի մշակման, «Իմեդի» հեռուստաընկերության ապօրինի զավթման և Ազգային շարժման ակտիվիստների համար կեղծ աշխատատեղերի ստեղծման մեջ: Մեղադրանքներից ոչ մեկի վերաբերյալ դատարանն առայժմ վճիռ չի կայացրել, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: