Թբիլիսի քաղաքային դատարանը նախօրեին ազատ արձակված՝ Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավային դատապարտել Է 9 տարվա ազատազրկման 2009-2010 թվականներին բյուջետային միջոցների վատման գործով, համաներման պատճառով նա բանտում կանցկացնի 4,5 տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Դատավոր Լաշա Չխիկվաձեն նախկին քաղաքգլխին դատապարտել Է 9 տարվա ազատազրկման, բայց, ընկնելով ավելի վաղ հայտարարված համաներման տակ, նա բանտում կանցկացնի 4,5 տարի»,- լրագրողներին հաղորդել Է Ուգուլավայի փաստաբաններից մեկը: Նախկին քաղաքագխի դատապաշտպանները մտադիր են քաղաքային դատարանի վճիռը գանգատարկել վերաքննիչ դատարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: