Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը`Պոլսահայ գրող և լրագրող Սևան Նիշանյանը Շիրինջիի իր հողատարածքում ապօրինի շինություն կառուցելու մեղադրանքով 2 տարի կանցկացնի բանտում։

 

«Այսօր Սելչուկի դատախազությանը հանձնվեցի։ Հունվարի 2-ին Թորբալըի բանտ կմտնեմ։ Ենթադրում եմ, որ այնտեղ 2 տարի կանցկացնեմ, սակայն հստակ որևէ մեկը չգիտի»,- Twitter-ի իր էջում գրել է Նիշանյանը։

 

Ավելի վաղ Նիշանյանի դեմ գործ էր հարուցվել «ժողովրդի մի մասի կրոնական արժեքները վիրավորելու» մեղադրանքով, և պահանջվում էր մինչև 1.5 տարվա ազատազրկում։