Hetq.am Այս լուսանկարը մոտ 19 տարվա պատմություն ունի, այնքան, որքան լուսանկարում պատկերված երիտասարդ զինվորն է: 19 տարեկան շարքային զինվոր, Նոր Հաճնի բնակիչ, Նոյեմբերյանի Կոթի գյուղում տեղակայված զորամասում ծառայող Արթուր Մկրտչյանն է, ով այդպես էլ չհասցրեց զորացրվել ու վերադառնալ տուն: Փոխարենը արդեն 18 տարի է' անազատության մեջ է՝ ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Արթուրին մեղադրել են հինգ ծառայակիցների սպանության մեջ՝ առանց անհերքելի ապացույցների, մեկ վկայի իրարամերժ ցուցմունքները դնելով դատավճռի հիմքում, Արթուրի աչքի առջև խոշտանգելով ու երկու ամիս պահելով նրա ողբորը՝ Գուրգենին, ով նույնպես ծառայել է հայոց բանակում: Անգամ Արթուրի հագուստի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, իսկ սպանված զինվորներից մեկի հագուստն անհետացել է քննիչի սենյակից:

 

Մանրամասները` այստեղ: