Լուիզիանայի դատարանն արդարացրել Է 64-ամյա Գլեն Ֆորդին, որը գրեթե 26 տարի սպասել Է սպանության մեղադրանքով մահապատիժն ի կատար ածելուն, հաղորդում Է Associated Press-ը:

 

Տղամարդուն ազատ են արձակել դատավճռի ընդունումից մի քանի ժամ հետո: Ֆորդի արդարացմանը հաջողվել Է հասնել այն բանից հետո, երբ նրա փաստաբաններն ապացուցել են, որ տղամարդը հանցագործության վայրում չԷր կարող լինել սպանության պահին: Թե հատկապես ինչ ապացույցներ են ներկայացվել դատարանին, չի հաղորդվում՝ ելնելով հետաքննության շահերից, քանի որ դա կարող Է խանգարել գտնելու իսկական մարդասպանին:

 

Ֆորդը մեղադրվում Էր ոսկերիչ եւ ժամագործ Իզիդոր Ռոզմանի սպանության մեջ, որը կատարվել Է 1983 թվականին: Ֆորդը ծանոթ Է եղել Ռոզմանի հետ եւ երբեմն նրան օգնել Է տան աշխատանքներում: 1988 թվականից Ֆորդն սպասում Էր մահվան դատավճռի ի կատար ածվելուն, որը կայացվել Էր սպանության համար: