ԱՄՆ դատարանը 31-ամյա Բրոկ Ֆրանկլինին դատապարտել է 427 տարվա ազատազրկման:
Այդ մասին հայտնում է WSVN 7 News-ը:
Ֆրանկլինը մեղավոր է ճանաչվել 34 քրեական գործերից՝ 30-ով: Դատապարտվածը գլխավորել է մի ամբողջ հանցավոր խմբավորում, որի մեջ ընդգրկված է եղել 7 մարդ։
Սպառնալիքներով ու ահաբեկելով, նրանք ստիպել են իրենց զոհերին՝ հիմնականում դեռահաս աղջիկներին, մարմնավաճառությամբ զբաղվել՝ վաճառելով «ապրանքը» համացանցով։