ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 17.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ընտանեկան» լողափում քաղաքացի է խեղդվել:
ՏԿԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՋՋ -ի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը' քաղաքացին տեղի ուժերով անվնաս դուրս է բերվել ջրից: