Հունիսի 29-ին' ժամը 20.20-ին, ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի հատվածում քաղաքացի է մտել Սևանա լիճը լողալու և դուրս չի եկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել:
Շուտով պարզվել է, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 43 շենքի 17-րդ բնակարանի բնակիչը' Էմանուել Մելքոնյանը (ծնվ. 1993թ.), ինքնուրույն, անվնաս դուրս է եկել ափ: