Ինչպես ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ ՏԿԱԻՆ-ի լրատվական ծառայությունից, Տավուշի մարզի Նորաշեն գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել փայթյուն. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ պայթել է «ԳԱԶ53» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը, ինչի հետևանքով տուժել է 1966 թ. ծնված Հ. Ե.-ը, ով տեղափոխվել է Բերդ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: