Օգոստոսի 23-ին, ժամը 23:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին' Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մանիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը (որի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ' 1987 թ. ծնված Է. Ս.-ին, ով, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 
 Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ 28-ամյա երիտասարդին վթարի ենթարկած Toyota-ի համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանին, իսկ վրաերթի հեղինակ Արթուր Ավագյանը Կարեն Ավագյանի եղբայրն է, որն աշխատում է Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում՝ որպես ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր:

Ըստ կայքի տեղեկությունների վրաերթի ենթարկվածը իրեն պատկանող «Օպել Զեֆիրա» ավտոմեքենայի ծակված անվադողը փոխելիս է եղել, երբ «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկվել: Ըստ այդմ, «Տոյոտան» շատ արագ է ընթանալիս եղել: Տեղում հավաքված մարդիկ արագ տուժածին հասցրել են հիվանդանոց եւ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: «Տոյոտա»-ի վարորդն այնքան ուժեղ էր խփել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետը մոտ մի 40 մետր տարել: Դրանից հետո ավտոն թողել էր ու ինքը անհետացել էր»,-ասել են ականատեսները: