ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանի համաձայն, օգոստոսի 19-ին ծառայողական քննություն է նշանակվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի նկատմամբ: Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ տվյալ հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կատարողական վարույթներ չեն հարուցվել և կատարողական գործողություններ չեն իրականացվել: Հիմքեր կան ենթադրելու, որ հարկադիր կատարողի կողմից հնարավոր է կատարված լինի գումարի յուրացում:
Միհրան Պողոսյանի հրամանով հարկադիր կատարողի լիազորությունները դադարեցված են մինչև ծառայողական քննության ավարտը:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայություն՝ վերը նշվածին քրեաիրավական գնահատական տալու համար:
Հարկադիր կատարման ծառայությունը հետամուտ է նման դեպքերի բացահայտմանը՝ նպատակ հետապնդելով Ծառայությունում ունենալ միայն օրենքի տառը հարգող, արդարամիտ ու ազնիվ հարկադիր կատարողներ: