Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 12 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Հարությունյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ:

Գագիկ Հարությունյանի մասնագիտական գործունեության տվյալները ստորև․

Ծննդյան վայրը և ամսաթիվը՝ ք․ Երևան, 06․05․1978թ․

Կրթություն

1995-2001թթ․ Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական պետական համալսարան, մանկավարժ-հոգեբան

Աշխատանքային գործունեություն

1999-2000թթ․ ՀՀ Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության վարչություն

1999-2002թթ․ Առնադա ՍՊԸ գլխաոր հաշվապահ

2002-2017թթ․ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, ինֆորմատիկայի և համակարգչային գործի ավագ դասախոս

2004-2006թթ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող վարչության կազմ-տեսչական բաժնի առաջին կարգի խորհրդատու

2006-2006թթ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի առաջատար խորհրդատու

2006-2008թթ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի գլխավոր խորհրդատու

2008-2009թթ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական ռեսուրսների կառավարման բաժնի պետ

2009-2016թթ․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ

2017-2018թթ․ ՀՀ Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

2018-2023թթ․ ՀՀ Ոստիկանության ՃՈ ծրագրային ապահովման և տեխնիկական սպասարկման բաժնի պետ

Պարգևատրումներ

Պարգևատրվել է ՀՀ ԱՆ նախարարի կողմից կրծքանշանով, Գլխավոր հարկադիր կատարողի կողմից «Անբասիր ծառայության համար» մեդալով, հուշանվերներով, խրախուսվել է մի շարք շնորհակալագրերով։ ՀՀ Ոստիկանապետի կողմից՝ «Ոստիկանության 100-ամյակ» մեդալով, պատվոգրով։

Այլ

1996-1998թթ․ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում։