ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար, իսկ Գարեգին Գաբրիելյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար։