«Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ» ՓԲԸ խորհրդի մարտի 24-ի նիստի թիվ 60 արձանագրության համաձայն' Բանկի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նիկոլայ Հովհաննիսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից:
Նիկոլայ Հովհաննիսյանը մեծ ներդրում ունի «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկի» զարգացման և կայացման գործում: Նիկոլայ Հովհաննիսյանը աշխատում է Բանկում հիմնադրման օրվանից' 1996-2003թթ. զբաղեցնելով «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: 2000-2006թթ. եղել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի խորհրդի անդամ, իսկ 2003թ.-ից մինչ օրս հանդիսանում է «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ: 2003-2006թթ. զբաղեցրել է «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվ բանկի գլխավոր տնօրեnի տեղակալի պաշտոնը: 2006թ.-ից զբաղեցնում է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը:
Մարտի 22-ին, 49 տարեկան հասակում հիվանդության պատճառով կյանքից հեռացել է «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ բանկ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Ստեփան Գիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին' ժամը 18:00-ին, Երևանի Ա. Տիգրանյան նրբանցք տուն 5 հասցեում, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 28-ին' ժամը 13:00-ին, Նոյեմբերյան քաղաքում: