«Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկը գործարկել է թվով 56-րդ՝ «Տերյան» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Սայաթ-Նովա 7 հասցեում:

 

«Տերյան» մասնաճյուղի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականցվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Այս մասնաճյուղը հանդիսանում է այս տարի բանկի կողմից Երևան քաղաքում գործարկված մասնաճյուղերից երկրորդը, իսկ Հայաստանում բացված մասնաճյուղերից՝ չորրորդը: Այս տարի բանկը ակնկալում է բացել ևս երկու մասնաճյուղ մարզերում:

 

Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով' հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ' Ucom, Orange, VivaCell, Beeline): Ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: Բանկի բոլոր կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

 

Ս.թ. հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի նորաբաց «Տերյան» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: «Տերյան» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

 

Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝

 

www.acba.am

 

www.facebook.com/acbacreditagricolebank

 

www.twitter.com/acbacreditagricolebank

 

www.youtube.com/acbacreditadricolebank