ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը , գործարկել է թվով 53-րդ՝ «Մեծամոր» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2բ, 1-6 հասցեում:

 

Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

 

Սույն թվականի փետրվար 24-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, բանկի նորաբաց մասնաճյուղում American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին

 

Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգ վարկային կազմակերպությունը :

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 53-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:

 

Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝

 

www.acba.am

 

www.facebook.com/acbacreditagricolebank

 

www.twitter.com/acbacreditagricolebank

 

www.youtube.com/acbacreditadricolebank