ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 տարի առաջ առաջին էր ՀՀ բանկային համակարգում, որը սկսեց ուսման վարկավորումը Հայաստանում: Անցած տարիների ընթացքում բանկն արդեն տրամադրել է ավելի քան 31.000 ուսման վարկեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում ուսման վարկ կարելի է ստանալ ընդամենը 15 րոպեում՝ ներկայացնելով ուսումնական հաստատությունից տեղեկանք, ուսանողի և վարկառուի անձերը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները:
Ուսման վարկից օգտվող հաճախորդները նաև հնարավորություն կունենան օգտվելու հետևյալ առավելություններից. դառնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի հաճախորդ և օգտվել ուսանողների համար հատուկ առաջարկներից, անվճար ստանալ VISA Student քարտ իր և իր ընկերոջ համար, մասնակցել խաղարկության և շահել ուսման վարձ, NOTEBOOK կամ IPAD, գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում ստանալ վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ ուսանողական քարտին:
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ' 3-12 ամիս տևողությամբ: Ուսման վարկը տրամադրվում է 18% տարեկան տոկոսադրույքով: Ուսման վարկի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ.
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր: Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ:
Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 51-ի: Բանկն ունի 1060 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով: