«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը գործարկել է թվով 54-րդ՝ «Անի» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Գյումրի քաղաքի՝ Անի թաղամասի 7-րդ փողոցի, 5/2 հասցեում:

 

Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

 

Սույն թվականի փետրվար 26-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի նորաբաց «Անի» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: Ինչպես նաև American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:


«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի մասին

 

Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոդելը: 2003թ.-ին «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը:

 

«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդհամենը 12-ը:

 

Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝

 

www.acba.am

 

www.facebook.com/acbacreditagricolebank

 

www.twitter.com/acbacreditagricolebank

 

www.youtube.com/acbacreditadricolebank