ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է թվով 53-րդ' «Մեծամոր» մասնաճյուղը: Մասնաճյուղը գտնվում է Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 2բ, 1-6 հասցեում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
2015 թվականի փետրվար 24-ից մինչև մարտի 20-ը ներառյալ, բանկի նորաբաց մասնաճյուղում American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև հաճախորդները կստանան վարկեր և վարկային գծեր 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել' ընտրվել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկի մոդելը: 2003թ.-ին «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ §Ակբա Լիզինգ¦ վարկային կազմակերպությունը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 53-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, երբ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12: