Կատալոնյան «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտամեուն հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում հրաժարվել Նեյմարի ծառայություններից և նրա տրանսֆերը չի վաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը պատրաստ է հարձակվողի համար վճարել 190 մլն եվրո:
«Չենք ցանկանում հրաժարվել Նեյմարից: Ուզում ենք, որ նա կարիերան ավարտի մեր ակումբում: Առաջիկա ամիսներին կքննարկենք պայմանագրի երկարաձգման հարցը: Նեյմարը մեզ մոտ պետք է մնա ոչ միայն առաջիկա երեք տարին, այլև 5-10 տարի», – Բարտամեուի խոսքը մեջբերում է Radio Catalunya-ն: