«Բարսելոնայի» և Չիլիի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:
25-ամյա հարձակվողը ցանկանում է ուժերը փորձել նաև նոր մարզչի' Լուիս Էնրիկեի ղեկավարությամբ: Պետք է նշել, որ ակումբը չի բացառում Սանչեսին վաճառելու և նրան փոխարինոց գնելու տարբերակը:
Հավելենք' Սանչեսի տրանսֆերը հետաքրքրում է «Արսենալին»: Նախկինում հայտնի էր, որ Արսեն Վենգերի ղեկավարած թիմը պատրաստ է 32 միլիոն ֆունտ վճարել Չիլիի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: