Մեջլիսը դատապարտել է ՌԴ-ի կողմից ագրեսիայի դրսևորումը, և Ղրիմը Ռուսատանին միավորելու ծրագրերը: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

«Ուկրաինան մենք ճանաչում ենք որպես ինքնիշխան և անկախ պետություն: Դատապարտում ենք Ռուսատանի Դաշնության կողմից ագրեսիայի դրսևորումն ու Ղրիմը Ռուսատանին միավորելու ծրագրերը: Մենք ցանկանում ենք մնալ Ուկրաինայի կազմում և պահանջում ենք հարգել մեր ազատ կարծիքն ու դիրքորոշումը»,- նշվում է ղրիմա-թաթարական Մեջլիսի ուղերձում՝ ուղղված ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինայի Գերագույն ռադային:

 

Մեջլիսը նաև հայտարարում է, որ մարտի 16-ի հանրաքվեն չի համարում լեգիտիմ, միջազգային իրավունքին և Ուկրաինայի Սահմանադրությանը համապատասխան, քանի որ նախատեսված հանրաքվեն հետապնդում է Ղրիմի տարածքային պատկանելությունը փոխելու նպատակ: