Armsport.am Մոսկվայի «Դինամոյի» ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինն ընդգծել է, որ ցանկանում է մնալ ակումբում: Ֆուտբոլիստի խոսքերով՝ այս հարցում ամեն ինչ չէ, որ կախված է միայն իր ցանկությունից:
- Չեմ թաքցնում, որ ցանկանում եմ շարունակել ելույթներս «Դինամոյի» կազմում: Բայց, միեւնույն ժամանակ, ամեն ինչ չէ, որ կախված է ինձնից: Հիմա կարեւոր է, որ հնարավորինս շուտ վերականգնվեմ եւ առաջնության վերջնամասում օգնեմ թիմին: Իսկ դրանից հետո ակումբի ղեկավարության հետ կքննարկենք իմ ապագան: