Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան չի պատրաստվում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լքել Մադրիդի «Ռեալը»:
Ֆուտբոլիստը պատրաստ է մադրիդյան թիմի հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքել:
Խեդիրայի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2015թ-ին:
Ավելի վաղ, կիսապաշտպանը մոտ էր «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն անգլիական ակումբը հրաժարվել էր Խեդիրային վճարել շաբաթական 180 հազար ֆունտ, ինչը պահանջում էր ֆուտբոլիստը: