Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը խոսել է իր ապագայի ծրագրերի մասին և նշել, որ ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

«Ինձ «Բորուսիայում» հարմար եմ զգում: Բունդեսլիգայում առաջին մրցաշրջանս ստացվեց, բավական գոլեր խփեցի, որպեսզի ապացուցեմ, թե ինչ արժեմ: Այնքան էլ դուր չի գալիս այն, որ Չեմպիոնների լիգայում չենք խաղալու, սակայն Գերմանիայի առաջնությունն ինքնին հետաքրքիր է: Տղամարդ եմ և հասկանում եմ, որ թիմը լքել չարժե, չէ՞ որ մեզ մեծ գործեր են սպասվում՝ չնայած մեր մարզիչը գնում է: Համոզված եմ, որ Չեմպիոնների լիգա դուրս կգանք հաջորդ մրցաշրջանում: Ցանկանում եմ 20-ից ավել գոլ խփել, իսկ հետո առաջարկ ստանալ Մադրիդի «Ռեալից»: Երազանքս իսպանական Պրիմերայում խաղալն է»,- Օբամեյանգի խոսքը մեջբերում է L'Equipe-ը: