Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասին և նշել՝ չի ցանկանում, որ դարպասապահը հեռանա թիմից:
«Իկերը ցանկանում է «Ռեալում» մնալ, ես նույնպես դա եմ ցանկանում: Չեմ կարծում, որ նա աջակցության կարիք ունի: Նա շատ ուժեղ է և պրոֆեսիոնալ է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը: