Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, նշել է, որ ուրախ կլիներ, եթե Մեսսին խաղար մադրիդյան թիմում:

«Եթե անկեղծ՝ ուրախ կլինեի, եթե Մեսսին հայտնվեր «Ռեալում»: Սակայն պետք չէ մտածել այդ մասին: Այնուամենայնիվ մենք ունենք Ռոնալդու, իսկ Մեսսին «Բարսելոնայի» դեմքն է: Այս մեծագույն ֆուտբոլիստները իրենց պատմությունն ունեն, եթե նրանք հանդիպեին մեր կազմում, դա հիանալի կլիներ, սակայն նման բան պատկերացնելը բարդ է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ESPN-ն: