Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ չի ցանկանում իր թիմում տեսնել Լիոնել Մեսսիին. տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իտալացի մասնագետը նշել է, որ իր թիմի հարձակվողական ներուժն առանց այդ էլ բավականին ուժեղ է:
«Եթե ես հնարավորություն ունենայի «Ռեալի» համար ֆուտբոլիստ ձեռք բերել, դա Մեսսին չէր լինի: Ես նախընտրում եմ այլ խաղային դիրք ուժեղացնել: Երբ քո տրամադրության տակ ունես Կրիշտիանու Ռոնալդուի նման ֆուտբոլիստ, ինչի՞ համար է պետք Մեսսին: Կրիշտիանուն մարզվում է նույնքան ջանասիրաբար, որքան թիմի երիտասարդ սաները: Աստված նրան յուրահատուկ շնորհքով է օժտել»,-նշել է Անչելոտին: