Իսպանական Marca պարբերականը հրապարակել է երկրպագուների վարկածով տարվա լավագույն օտարերկրյա մարզիկների անունները:

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (24,5%) զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը (21%) և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (16%):

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ձայների 9%-ով հայտվել է 5-րդ տեղում: