
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիս Կրիշտիանու Ռոնալդուն հավակնում է Globe Soccer-ի միանգամից երկու մրցանակի. տեղեկացնում է Marca-ն:
28-ամյա պոտուգալացին կարող է հաղթող ճանաչվել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Երկրպագուների սիրելի» անվանակարգերում:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Դուբայում՝ դեկտեմբերի 29-ին: Նշենք, որ Ռոնալդուն Globe Soccer -ի կողմից տարվա տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նաև անցյալ տարի: 2013թ-ին ֆուտբոլիստը աշխարհի լավագույն խաղացող է ճանաչվել World Soccer -ի կողմից:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 16 խաղերում պորտուգալացին հեղինակել է 18 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: