Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ պատրաստ է ֆուտբոլ խաղալ մինչև 40 տարեկան:

«Ես սիրում եմ ֆուտբոլը. այն իմ կյանքն է: Առանց ֆուտբոլի' չգիտեմ ինչ անել: Եթե ոտքերս թույլ տան, ապա կխաղամ մինչև 40 տարեկան: Հուսով եմ' մի օր կհայտնվեմ ֆուտբոլի պատմության առաջին էջում' Մարադոնայի և Պելեի կողքին»,- նշել է ֆուտբոլիստը:

Անդրադառնալով իր եկամուտներին Պորտուգալիայի հավաքականի առաջատարը նշել է, որ չի հետևում իր բանկային հաշվին:

«Չգիտեմ' որքան գումար ունեմ: Կարիերայիս սկզբում հետևում էի այդ ամենին: Այդ ժամանակ ինձ գումար էր անհրաժեշտ իմ և ընտանիքիս համար, քանի որ շատ աղքատ էինք: Ես նույնիսկ Սուրբ Ծնունդին նվերներ չէի ստանում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Mirror-ը:

Նշենք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով' պորտուգալացին մադրիդյան թիմում շաբաթական վաստակում է 288 հազար ֆունտ: