Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն 2013/14 մրցաշրջանի մեկնարկին ցուցադրում է իր լավագույն արդյունքը կարիերայի ընթացքում:
«Արքայական ակումբի» 15 պաշտոնական խաղում պորտուգալացին դարձել է 20 գոլի հեղինակ: Իսպանիայի առաջնության 12 տուրերում Ռոնալդուն հեղինակել է 13 գոլ և ևս 7 գոլ նրա հաշվին գրանցվել է Չեմպիոնների լիգայի 3 խաղերում. տեղեկացնում է Marca-ն:
Մինչ այս պորտուգալացու լավագույն արդյունքը գրանցվել է 2011/12 մրցաշրջանում. այդ ժամանակ պորտուգալացին գոլերի այս քանակին հասել է 19 խաղում:
Ընդհանուր առմամբ' Ռոնալդուն «Ռեալի» կազմում 214 խաղում գոլի հեղինակ է դարձել 222 անգամ: Մադրիդյան թիմի նախկին ֆուտբոլիստ Ռաուլը 323 գոլ է հեղինակել 741 խաղում: