Ֆրանսիայի սպորտի նախարար Վալերի Ֆուրնեյրոնը Բրազիլիայի դեսպանատանը տեղի ունեցած արարողության ժամանակ շփոթել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյին «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք աշխարհի առաջնությանը: Այստեղ է նաև անհավանական Կրիշտիանու Ռոնալդուն»,-նշել է նախարարը, ինչին ի պատասխան' Ռոնալդոն ժպտացել է և նշել. «Նա պորտուգալացի է»:

Նախարարը, հասկանալով իր սխալը, փորձել է դա հումորի վերածել: