«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Տոտենհեմ»-ից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո նշել է, որ գոհ է իր խաղացողների ցուցադրած խաղից:
«Գոհ եմ, թե ինչպես խաղացին իմ տղաները` անհատական խաղի տեսանկյունից, բայց վատ է, որ գոլ բաց թողեցինք: Հաճախ եմ լսում, թե մենք կենտրոնացել ենք Եվրոպայի լիգայի վրա, բայց դա այդպես չէ: Չես կարող հաջող հանդես գալ երկու խոշորագույն մրցաշարում, երբ թիմում ունես 15 մարդ:
Նրանք, ովքեր պետք է խաղային այս հանդիպմանը, խաղացին, իսկ մենք խուսափեցինք վնասվածքներից: Ներկա պահին Պրեմյեր լիգայի խաղերը նրանք են, որոնցում չենք ցանկանում խաղալ: Հիմա հաջորդ մրցաշրջանի մասին մտածելու ժամանակը չէ: Ես պատրաստվում եմ մեզ սպասվող եզրափակչին»,–Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ մանչեսթերյան թիմը առաջնության ավարտից երկու տուր առաջ 7 միավորով զիջում է «Մանչեսթեր Սիթի»-ին և լավագույն քառյակում հայտնվելու հնարավորություն չունի: