Նավթի մեծ պաշարներով նոր հանքավայր Է բացվել Բելառուսի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին հայտնել Է հանրապետության բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի պահպանության նախարար Անդրեյ Կովխուտոն՝ ելույթ ունենալով Մինսկում կայացած մամուլի ասուլիսում:
«Բոլորովին վերջերս բացվել Է նավթի նոր հանքավայր, որն զգալի պաշարներ ունի: Այժմ դրանք հաշվում են: Այս հանքավայրն օպերատիվորեն հանձնվելու Է «Բելառուսնեֆտ» արդյունահանող կազմակերպությանը»,-ասել Է Կովխուտոն:
Նա ճշտել Է, որ խոսքը Շատիլկովսկի հանքավայրի մասին Է, որը գտնվում Է Գոմելի մարզի տարածքի Պրիպյատսկի կորությունում:
Նախարարի խոսքով, ընդամենը երկրում տարեկան արդյունահանվում Է մոտավորապես 1,6 մլն տոննա նավթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: