Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 28-29-ին շրջանների մեծ մասում, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 28-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ի գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.00C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.80C (1987 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.70C