Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի պատասխան խաղում նորվեգական «Օդդի» նկատմամբ հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների կազմում Der Westen-ը լավագույնն է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին և Իլքայ Գյունդողանին:
«Այս մրցաշրջանում նրա հիանալի խաղը օրինաչափություն է դարձել: Այս հանդիպումը նույնպես բացառություն չէր: Հիանալի գոլ խփեց և հնչեցին «Մխիթարյան» բացականչությունները: Երկու ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարեց Ռոյսին: Նա հիանալի էր աշխատում գնդակով», -գրում է Der Westen-ը:
Նշենք, որ Մխիթարյանը և Գյունդողանը լավագույնն են ճանաչվել նաև Ruhr Nachrichten-ի վարկածով