«Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ համաձայնության է եկել անձնական պայմանագրի շուրջ:
Ինչպես տեղեկացնում է Ruhr Nachrichten-ը՝ կիսապաշտպանը մանչեսթերյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր:
Մխիթարյանի աշխատավարձը տարեկան կկազմի 12 մլն եվրո:
Տրանսֆերը գնահատվում է 32-36 մլն եվրո: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հաստատել է, որ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցը պետք է կարգավորի մինչև հուլիսի 4-ը: